Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սուրեն Կարայանի ինչին է պետք ներդրումային պլանը

Սուրեն Կարայանի ինչին է պետք ներդրումային պլանը
05.03.2018 | 21:41

Կառավարության փետրվարի 22-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի միջև ուշագրավ խոսակցություն կայացավ: Ռոբերտ Հարությունյանին Կարեն Կարապետյանը հարցրեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, դեսպանների գործունեության տնտեսական պլանների մասին: Հարությունյանն ասաց, որ դեռևս 2017 թվականի օգոստոսից մշակել են դեսպանների ներդրումային պլանը: Պատասխանը զարմացրեց վարչապետին:

Պարզվել է, որ նա ծանոթ չէ, որ ԱԳՆ-ն դեսպանների ներդրումային պլան է հաստատել: «Դե մի հատ տեսնենք` ինչ եք հաստատել, կարող ա ճիշտ չեք հաստատել: Էդ պլանը ո՞նց եք հաստատել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
irates.am-ը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից փորձեց ճշտել, թե ինչ է փոխվել այդ զրույցից հետո, պարզել, թե դեսպաններն ինչ ներդրումային ծրագրեր են մշակում: Պարզվեց՝ նախարարն այդ կառավարության նիստին կամ նիրհել էր, կամ էլ նրան այնքան հետաքրքիր չէր ներդրումների մասին խոսակցությունը (կարծես խոսքն ամենևին էլ իր ոլորտի մասին չէր): Ստիպված եղանք կառավարության նիստի այդ հատվածը հանգամանորեն ներկայացնել: Լսելուց հետո եղավ անակնկալ պատասխան. «Այդ հարցն ինչի՞ եք ինձ տալիս»: Տպավորություն էր, թե խոսում ենք մշակույթի կամ բնապահպանության նախարարի հետ, ոչ թե տնտեսական զարգացման ու ներդրումների: Ի՞նչ էր մտածում Սուրեն Կարայանը, իրեն ո՞ր ոլորտից հարց պետք է տայինք, որ նա կարողանար պատասխանել: Եթե նույնիսկ դեսպանների հետ այդ աշխատանքը համակարգում է Ռոբերտ Հարությունյանը, դա ուղիղ իրեն վերաբերող հարց է, խոսքը ներդրումների մասին է, ու ոչ բարով դրա պատասխանատուն այս նախարարն է:


Երբ Կարայանին հիշեցրինք, որ ներդրումային քաղաքականության պատասխանատուն ինքն է, պաշտոնյան իրեն չկորցրեց. «Ես աշխատում եմ բոլորի հետ, այդ թվում` մեր դեսպանների»: Հիմա հարց է առաջանում, եթե Կարայանը աշխատում է դեսպանների հետ, ինչպե՞ս է ստացվում, որ նա հարցին պատասխան չունի և դա իրեն չվերաբերող խնդիր է: Ակնհայտ է, որ նախարարը ոչինչ չունի ասելու, որովհետև այդ աշխատանքներն իսկապես տապալված են կամ գործ ունենք անպատասխանատու պաշտոնյայի հետ: Առավել հակված ենք հավատալու առաջին տարբերակին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ